Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։

Իսկ իրականում ոչ մի ցույցեր էլ չեն եղել, ուղղակի Ադրբեջանի իշխանությունն առիթ էր ստեղծել խաղաղ բնակչությանը կոտորելու համար, իսկ այդ ամենն ավարտին հասցնելուց հետո անունը դրվել էր քաղաքական ընդդիմության ցույցերի ճնշում, թեկուզ բոլորի համար պարզ է, որ ցույցեր ճնշելուց 137 հոգի չի զոհվում:

Երկրի ղեկավարության հրամանով մինչև ատամները զինված զորքը պարզապես ավիրում էր Բաքուն, այդ կերպ փորձ էր արվում վախի և սարսափի մթնոլորտ ստեղծել, որն իրականում նրանց հաջողվեց: Զորքն այդ օրը չի խնայել ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին, ո՛չ կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել