Առհասարակ, Օպերայի և բալետի թատրոնը Թամանյանի ամենաառեղծվածային շինությունն է:

Այն մարմնավորում է ճարտարապետի պատկերացումները տարածքի և դրա պատմամշակութային արմատների միստիկ աղերսների մասին: Թամանյանը համոզված էր, որ այնտեղ, որտեղ ինքը մտադիր է իրագործել իր վիթխարի հղացումը, ժամանակին գործել է երգի և սիրո հեթանոսական տաճար, չնայած մինչ օրս դա հաստատող որևէ հավաստի վկայություն չկա: Համոզմունքը, ըստ երևույթին, այնքան ուժեղ էր, որ նա քանդում է այդ վայրում միջնադարյան արմատներ ունեցող Գեթսեմանի մատուռը: Սակայն Թամանյանը հակակրոնական նպատակ չէր հետապնդում: Նրա նպատակն էր հավանաբար նոր` խորհրդային երգի ու պարի տաճար կառուցել ճիշտ և ճիշտ ենթադրյալ հեթանոսական նախատիպ տաճարի տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել