Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում, որը կմեկնարկի հունվարի 22-ին, Հայաստանին առնչվող հարցեր չկան։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նախապատրաստո՞ւմ է օրակարգում ընդգրկված այլ հարցերի վերաբերյալ ելույթներ կամ հարցեր հնչեցնել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Պատվիրակությունը ակտիվորեն մասնակցելու է այս նստաշրջանում ընդգրկված հարցերի քննարկմանը՝ թե՛ ելույթների և թե՛ հարցեր բարձրացնելու միջոցով։ Մասնավորապես, ելույթներ են նախատեսվում զինված հակամարտության հետևանքով տուժած երեխաների պաշտպանության թեմայով, սպորտի ոլորտում կոռուպցիայի առնչությամբ, փաստաբանի մասնագիտության, պաշտպանության վերաբերյալ եվրոպական կոնվենցիա ընդունելու և մի շարք այլ թեմաներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել