«Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: Առավոտյան ծնողները երեխայի մարմինը գտել էին սառած վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: «Ժամը 05:00-ի սահմաններում ծնողներն արթնացել են և տեսել, որ երեխան սառած է: Ես իրենց տանը եղել եմ, ծնողներից հարցրել եմ, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել»,- ասաց նա: Համայնքի ղեկավարի խոսքով` այդ ընտանիքում սա երկրորդ երեխայի կորուստն էր: «Մեկ տարի առաջ էլ իրենց 1 տարեկան տղա երեխան մահացավ: Նա էլ հանկարծամահ էր եղել: Գիշերը նորմալ քնել էր, առավոտյան մահացած էր եղել»»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել