«Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն: Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կողմ է քվեարկելու, և այդ դեպքում կստացվի՝ դաշինքը, այսպես, թե այնպես, ոչ թե ընդդիմադիր է, այլ իշխանամետ: Դրա համար նպատակահարմար են գտել միասնական որոշման արդյունքում կողմ քվեարկել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել