«ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել: Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից և իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար և ավելի լա­վը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն: Նշենք նաև, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտ­րական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ընտրակաշառքի վերաբերյալ չկա որևէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ որ հիմա ԸՕ ևս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել:
 
Ամեն դեպքում, հիշեցնենք՝քաղաքական կոռուպցիայի թեմային անդրադարձ կար նաև ԱԺ ընտրությունների վերաբերյալ Սահմա­նադրական դատարանի կողմից կայացված որոշման մեջ, որտեղ նշված է, թե քաղաքական կոռուպցիայի «արմատախիլ անելը պե­տական քաղաքականության և երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի: Խնդրի լուծու­մը համալիր մոտեցում է պահանջում»: Միայն թե, զարմանալի է՝ ինչպես է իշխանությունը կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է ինքը. ի վերջո, այս իշխանությունը ձևավորվել է քաղաքական կոռուպցիայի արդյունքում 10 հազարական դրամների շնորհիվ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել