Մորուքը միշտ առնականության նշան է եղել, չնայած մեր օրերում այն ավելի շատ նորաձևություն է համարվում: Կան կանայք, ում այնքան էլ դուր չի գալիս մորուքը, բայց փաստ է, որ այն զգալիորեն փոխում  է տղամարդկանց արտաիքնը:

Մորուքի մասին կան այնպիսի փաստեր, որոնք բոլորը չէ, որ գիտեն:

Քիմիական մասը, որ պատասխանատու է խիտ մորուքի աճի համար, կոչվում է դիգիդրոտեստոստերոն՝ տեստոստերոնի վիոակտիվ ձև: Եթե խիտ մորուք եք ուզում, համոզվեք, որ այն ձեր օրգանիզմում բավականաչափ է:

Մորուքից վախը կոչվում է պոգոնոֆոբիա: Այն պաշտոնապես ճանաչված ֆոբիա է:

2004-2014 թվականներին մորուքի տարածված լինելն աճել է 600%-ով:

Մորուքի կապը առնականության հետ հիպստերների պատճառով չէ, որ հիմա նեղ տաբատներով զբոսնում են և մորուքի արանքից սմուզի խմում: Նախապատմանական տղամարդիկ մորուք են պահել, որպեսզի տաքացնեն դեմքը և պաշտպանեն այն քերծվածքներից:

Հին քաղաքակրթություններում մորուքը համարվում էր տղամարդկանց պատվի նշան և նրանց սափրում էին՝ պատվազրկելու դեպքում:

Ալեքսանդր Մակեդոնացին համարում էր մորուքը թույլ տեղ, որից պատերազմի ժամանակ կարելի էր քաշքշել և հրամայեց զինվորներին սափրվել:

Ըստ հարցումների՝ կանայք մորուքավոր տղամարդկանց մի քիչ ավելի գրավիչ են համարում սափրվածներից:

 

Ըստ ուսումնասիրությունների՝ կանայք նախընտրությունը տալիս են լուրջ հարաբերություննեի դեպքում՝ մորուքով տղամարդկանց, իսկ ժամանակավոր հաճույքների դեպքում՝ անմորուք տղաների:

Forbes-ի ամենահարուստ տղամարդկանց 90%-ը նույնիսկ թեթևակի մազածածկույթ չունի դեմքի վրա:

Գիտնականներն ասում են, որ իրենց կեսի փնտրտուքների մեջ գտնվող տղամարդիկ ավելի հազվադեպ են սափրվում, իսկ նրանք, ովքեր կողքին ունեն կին և կայուն հարաբերություններ, սկսում են ավելի հաճախ սափրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել