Բոլորն են երազում շատ փող ունենալու մասին: Բայց իհարկե հրաշքներ չեն պատահում և արթնանալ ու դառնալ միլիոնատեր մենք չենք կարող: Կան գրքեր, որոնք կարող են փոխել մտածելակերպը և ճանապարհ ցույց տալ եկամուտն ավելացնելու ու կուտակելու: Համենայն դեպս, այդպիսի գրքեր են կարդում արդեն փողի ճանապարհը գտած մարդիկ և շարունակում ընդլայնել ունեցվածքը:

Հարոսւտ մարդիկ ունեն սովորությունների արդեն ավանդական գավաքածու: Forbes-ի մասնակիցների մեծ մասին համախմբում է ընթերցանության հանդեպ սերը:

Թոմաս Կորլին սոցիոլոգ է, ով ուսումնասիրում է տարբեր եկամուտ ունեցող բիզնեսմենների գործունեությունը: Նա հարցում է անց կացրել իմանալու համար նրանց կապող ընդհանրությունները:

177 մասնակիցների 68%-ը ամեն երեկո կարդում է նախկինում և ներկայում հաջողություն կրած մարդկանց կենսագրություններ: Իսկ ավելի ցածր եկամուտ ունեցող մարդկանց 91%-ը երբևէ չի հետաքրքրվել հաջողակների կենսագրական գրքերով:

Ուսումնասիրությունները վստահցնում են, որ հաջողակ մարդկանց և հաջողակ բիզնեսի մեջ կարող է կապ լինել, քանի որ ծանոթանալով նրանց կենսագրությանը մարդն ուսումնասիրում և հիշում է մանրուքները, որոնք նրանք ունեցել են դեպի եկամտի մեծ աղբյուրների ճանապարհին: Կարելի է ասել կարդալիս մարդը սովորում է նրանց թույլ տված սխալների վրա:

Բիլ Գեյթսը պարբերաբար կազմում է անհրաժեշտ գրքերի ցուցակը և հրապարակում համացանցում, այնպես որ եթե ցանկանում եք սովորել հաջողակներից, գտեք և ծանոթացեք նրանց անցած ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել