Մասնագետները վստահեցնում են, որ շատ մոտ ապագայում ամենապահանջված մասնագիտություններից կլինեն վիրտուալ իրականության ճարտարապետի և նեյրոինտերֆեյսի ինժեների մասնագիտությունները:

<<Վիրտուալ իրականության ճարտարապետությունը դա ուղղակիդիզայն չէ: Մասնագետը ստիպված է լինելու շատ բան հաշվի առնել, այդ թվում՝ ձգողականության ուժը: Մոտ 5-10 տարի հետո նման աշշխատակիցները խիստ պահանջված կլինեն:

Իսկ 2030 թվականին մոտ պահանջված կդառնան նեյրոինտերֆեյսի մասնագետները>>,- հայտարարել են ուսումասիրողները:

Նրանք պարզաբանում են, որ վիրտուալ աշխարհը արդեն վաղուց ներխուժել է մեր կյանք, և ատ մարդիկ արդեն ապրում են այդ աշխարհում: Հետագայում այն ունենալու է նույն դերը ինչ հիմա՝ մարդկանց մեջ կապի ապահովում, բայց կլինի շատ ավելի մանրակրկիտ կերպով մոտ և նման իրական կյանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել