Մարդկանցից շատերը բավականաչափ գիտելիքներ չունեն իրենց արյան խմբի մասին: Նման տեղեկությունները կարող են շատ հաճախ պետքական լինել կյանքի ընթացքում: Արյան խումնը կարող է հուշել մարդուն որևէ հիվանդության հանդեպ հակման մասին:

Թրոմբներ

Այսպիսիս առողջական խնդրի հանդեպ հակումը 1-ին և 2-րդ խմբի արյան դեպքում 30%-ով ավելի բարձր է, քան 4-րդ խմբի դեպքում:

Ստամոքսի քաղցկեղ

Այս դեպքում հակվածություն են ունենում 2րդ խմբի արյուն ունեցողները:

Խոցեր

Այս խնդիրներով հիմնականում տառապում են 1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ: Բժիշկները կարծում են, որ պատճառը վարակի հանդեպ իմունային համակարգի  ռեակցիան է:

Սրտի անբավարարություն

Հիմնականում նման խնդիր են ունենում 3-րդ և 4-րդ խմբի արյուն ունեցող մարդիկ: Այս երևույթի բացատրությունը դեռ չեն գտել:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ այս դեպքում հազվադեպ են խնդիր ունենում: 2-րդ խմբի դեպքում հավանականությունը՝ 32% է, 4-րդի  դեպքում՝ 51%, 3-րդ խմբի դեպքում՝ վտանգը մեծանում է մինչև 72%:

Իհարկե տվյալ տեղեկությունը չպետք է դառնա մտահոգությունների և կասկածների հիմք, ուղղակի պետք է միշտ ավելի լավ իմանալ սեփական օրգանիզմը և պատրաստ լինել յուրաքանչյուր տեսակ խնդիր հաղթահարելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել