Tert.am-ը գրում է.

Քրիստոնեա-դեմոկրատականկուսակցության նախագահ, նախկին վարչապետ, ԱԺ  «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Tert.am- հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ նախագահի կողմից ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի վարչապետության ժամանակ իր հրավիրով աշխատել է նրա գլխավոր խորհրդական:

«Թեև մեր աշխատանքային համագործակցությունն օբյեկտիվ պատճառներով կարճ տևեց, բայց այդուհանդերձ ինձ համար պահպանվել են վարչապետ Սարգսյանի ամենալավ հիշողությունները և տպավորությունները: Նա առանձնանում է, նախ, լսելու ունակությամբ, երկրորդ`որոշում կայացնելու ընդունակությամբ, մարդկանց հետ հարաբերվելու, հատկապես հանրության մոտ վստահություն ձևավորելու մեծ կարողությամբ»,-ասաց նա և նշեց, որ Արմեն Սարգսյանը տարբերվում է շատերից իր ինտելեկտով:

«Ես հիշում եմ, երբ մենք միասին մեկնում էինք Գյումրի, դա առաջին աշխատանքային այցն էր, 96 թվականն էր, և եթե մտովի տեղափոխվենք 96 թվականի Գյումրի, ապա այն երկրաշարժից հետո ավերակների վերածված քաղաք էր: Հիշում եմ, որ ամբողջ ճանապարհին մարդիկ մեքենաների ընթացքը կանգնեցնում էին ինքնաբուխ, բնակիչները դուրս էին գալիս վարչապետին ողջունելու: Վաղուց նման ջերմ ընդունելություն հանրության մոտ իշխանության ներկայացուցչի նկատմամբ չէինք տեսել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել