Հնդկական Լաքնաու քաղաքի 23-ամյա բնակչուհի Դիպիկա Դվիվեդին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ամուսինը հրաժարվել է նրա հետ գնումների ուղևորվել։ Ամուսնու՝ Դիպակի խոսքով՝ իր կինը ցանկացել է գնումների գնալ՝ պատրաստվելու համար հաջորդ ամիս կայանալիք եղբոր հարսանիքին, սակայն ինքը գործեր է ունեցել և առաջարկել է գնումները հետաձգել հաջորդ օրը, հայտնում է Metro պորտալը։

Աղջիկն այնքան խիստ է զայրացել ամուսնու վրա, որ փակել է ննջասենյակի դուռը՝ ներս չթողնելով նրան։ Տղամարդը ստիպված է եղել քնել հյուրասենյակում։ Սակայն առավոտյան, երբ որոշել է բացել դուռը, այնտեղ հայտնաբերել է մահացած կնոջ դին։ Դիպակն անմիջապես ոստիկանություն է կանչել։

Տղամարդը պետծառայողի պաշտոն է զբաղեցնում կրթության տեղի դեպարտամենտում։ Նրանք ամուսնացած են եղել ընդամենը 1 տարի։ Ոստիկանության տվյալներով՝ մինչ այդ ամուսինների միջև կոնֆլիկտներ չեն եղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել