Tert.am-ը գրում է.

19.20

Այս պահանջի սեփականատերը պետք է դարձնել ՀՀ ավելի շատ ու շատ քաղաքացիների․ Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքի երթը ամփոփեց  Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ «Ելք» դաշինքն այսօր իրականացրել է իր պատմության ամենամարդաշատ և ամենաէներգետիկայով լեցուն երթը:

«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ «Ելք» դաշինքը որևէ մի օր անցկացնելու է Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ երթը,- ասաց նա՝ նշելով մի քանի արձանագրումների պատասխաններ,-ինչու՞ մենք քայլեցին Երևանի փողոցներով․ մենք քայլեցինք Երևանի փողոցներով  արձանագրելու, որ ՀՀ-ում մեկնարկել է մի փոքրիկ գործընթաց, որով արձանագրվելու է, որ ՀՀ քաղաքացիները, նրանց մեծամասնությունը թանկացմանը ասում է՝ ո՛չ, թալանին ասում է՝ ո՛չ,- ասաց նա՝ հավելելով, որ մենք նաև պետք է արձանագրենք, թե սրանից հետո ինչ է լինելու,- այս խնդրի, պահանջի, էներգետիկայի սեփականատերը պետք է դարձնելն  Հայաստանի Հանրապետության ավելի շատ ու շատ քաղաքացիների»:

Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ այս ընթացքում իշխանությունները՝ կառավարությունը, պետք է մտածեն Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին: «Խոսքն այնպիսի փոփոխությունների մասին է, որը ոչ միայն կկասեցնի, այլև«հետ ողորմեա» կանի բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված գազի գները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է նաև վերանայվի եկամտահարկը, որը ՀՀ քաղաքացիներից անտրամաբանական գումարներ է գանձում այս սոցիալական ծանր պայմաններում:  

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ իրենց հաջորդ երթը լինելու է փետրվարի 5-ին, որն ունենալու է կոնկրետ նպատակ ու պահանջ: «Եթե մինչև այդ իշխանությունը՝ խորհրդարանական մեծամասնությունը, չնախաձեռնի Հարկային օրենսդրության փոփոխություն ,իսկ «Ելք» դաշինքը հիմա վերջնական տեսքի է բերում Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը, այդ երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը, մենք կպահանջենք, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները «հետ ողորմեա» անեն»,- ասաց նա:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե իրենք իշխանափոխության պահանջ չեն դնում,  նշեց․ «Եթե մենք չենք կարողանում հանրությունը կոնսոլիդացնել այն աստիճանի, որ նրանց ստիպենք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ և գնալ զիջումների, զիջել թանկացումները, մենք ո՞նց ենք նրանցից պահանջելու լքել իշխանությունը»,- ասաց նա:

 
18.38


Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թանկացումների դեմ պայքարի հաջողությունը մեծամասամբ կախված է քաղաքացիներից: 

«Պետք է պահանջը հստակ ձևակերպվի որպես հանրային պահանջ»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե հանկարծ պահանջը հստակ չձևակերպեն, ապա թանկացումները կրկնակի ավելանալու են:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել