Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի ավագ քննիչ Քոչար Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել