«Իրատես de facto»-ն մի հատ նենց բան ա գրել, որ եթե ճիշտ դուրս գա, կարելի ա ազգային տոն հայտարարել էդ կապակցությամբ: Թերթի տվյալներով՝ բացառվում է, որ մշակույթի նախարար վերանշանակվի ամեն հայոց մշակույթի մաման լացացրած մշակութամայր, ղասաբների ու սնխչիների ազգային ավանդական պահպանողական ֆեդերացիայի նախագահ, «Կթվորուհիներին դեպի մշակույթ» ՀԿ-ի հիմնադիր անդամ Հասմիկ Պողոսյանը:
Եթե հաշվի առնենք, որ Հասմիկ Պողոսյանի ավանդը հայկական մշակույթն ապականելու ոլորտում այնքան մեծ է, որ Թուրքիայում և Ադրբեջանում լուրջ քննարկում են նրան հայկական մշակույթի ապականման հարցերով խորհրդական հրավիրելու հարցը, իսկ մոնղոլ-թաթարները էն աշխարհում նախանձից են մեռնում, ապա պարզապես պաշտոնի չվերանշանակվելը, իհարկե, շատ մեղմ է, բայց թե էն նվազագույնն է, որ կարելի է ակնկալել մեր էս իշխանություններից:
Այ որ մշակութամայրի հետ նաև թոշակի ճամփվեր Հրանուշ ժպտերես Սփյուռամայրը, լրիվ քեֆ անելու առիթ կլիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել