Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է: Եվ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774.6 մլն դոլար:
 
«Նկատենք, որ այս գումարի զգալի մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 173.1 մլն դոլար, որից միայն 4 մլրդ 893.4 մլն դոլարը՝ արտաքին պարտքն է:
 
Համեմատության համար նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Այլ կերպ ասած` մեկ տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 832.5 մլն դոլարով: Փաստորեն, Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. Այսրոպեական խնդիրները լուծելու համար նրա կառավարությունը ևս շարունակում է նորանոր գումարներ վերցնել` այն փակելու պարտականությունը թողնելով ՀՀ քաղաքացիների վրա »,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել