«Երեկ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 4-րդ նիստին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը վերջապես ներկայացրեց մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով ստեղծված Երևանի նոր տրանսպորտային ցանցի մոդելը: Դրանով, ինչպես հայտնի է, նախատեսվում է մոտ 3 անգամ կրճատել մայրաքաղաքի երթուղիները՝ 115-ից դարձնելով 42, իսկ տրանսպորտի միավորների քանակը կդառնա 939՝ գործող 2039-ի փոխարեն: 1100 վարորդ դուրս է մնալու «գծերից»: Նոր ցանցով, ինչպես հայտարարվեց, ավտոբուսները պետք է շահագործվեն  առավոտյան 6:45-ից մինչև կեսգիշեր՝ 24:00-ն:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանն ասում է, որ վարորդներն անհանգստացած են աշխատանքը կորցնելու հեռանկարից: Իսկ այս պրոցեսի հնարավորինս «անարյուն» ու անցնցում լինելու միակ ճանապարհը, նրա կարծիքով, մեծ ավտոբուսներ վարելու իրավունք ստանալու համար վարորդներին վերապատրաստելն է: Նշենք, որ այս ծրագիրը կառուցված է այն հաշվարկով, որ չլինի ուղեվարձի բարձրացում: Որքանով դա այդպես կլինի, ցույց կտա ժամանակը: Հրանտ Եղիազարյանը կասկածում է, որ դիզվառելիքի ակցիզի բարձրացման պայմաններում փոխադրման սակագինը կկարողանա տեղավորվել 100 դրամի մեջ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել