Լաուրա Գերսոնը մտածել է, թե ինչպես կարող է օգնել իր փոքրիկ աղջկան քնել ամբողջ գիշեր։ Երեխան քնում է ծծակներով շրջապատված։

Երեխան կարող է շուռումուռ գալ քնի մեջ, արթնանալ։ Նրա ձեռքի տակ միշտ կա ծծակ։ Այդպես 8 ամսական երեխան կարող է քնել ամբողջ գիշեր առանց որևէ խնդրի և այլևս ստիպված չի լինել մայրիկին անհանգստացնել։

Լաուրան տեղադրել է նկարը համացանցում խորհրդի կարգով, որից հետո բազմաթիվ ծնողներ իրենց շնորհակալության խոսքն են ասել նրան։ Սա իսկապես աշխատում է։ Աշխարհի տարբեր ծայրերում փորձել են այս միջոցը։

Լաուրան սկսել է պատել երեխայի մահճակալը 10 ծծակներով, երբ նա դեռ 3 ամսական էր։ Այդ ժամանակ երեխան դեռ քնում էր մոր կողքին։ Հետո, երբ անցավ մի քանի ամիս, մայրը կարողացավ թողնել երեխային միայնակ մահճակալում։

«Նա արթնանում էր գիշերները, սկսում էր լացել, ձեռքերը և ոտքերը շարժել․․․ Հետո վերցնում էր ծծակը և հանգստանում»,- գրում է Լաուրան։

Երբ երեխայի 8 ամսականը լրացավ, նա սկսեց միայնակ քնել, մայրը ստիպված չէր 10 անգամ գիշերվա ընթացքում մտնել սենյակ և դուրս գալ։ Աղջիկը սովորեց ինքուրույն իրեն հանգստացնել։

Այժմ Լաուրան մտածում է, ինչպես կարելի է երեխային կտրել ծծակից, քանի որ արդեն մոտենում է այդ տարիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել