«ԱԺ ատեստավորումը դեռ չի ավարտվել, հերթականը նշանակված է հունվարի 25-28-ը։ Մինչ այս պահը պետծառայող 12 աշխատակից ատեստավորվել են, «կտրվել» են 2-ը։ Դեկտեմբերի 28-ին անցկացված ատեստավորման ընթացքում թեստը չի կարողացել լուծել արխիվի աշխատակից Կարինե Սարգսյանը, որն ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինվորի մայր է։
 
ԱԺ աշխատակազմը քննարկում է տիկնոջ հաստիքը պետծառայողից տեխնիկական դարձնելու հարցը, քանի որ նյութեր «կարող» աշխատողի դեպքում պարտադիր չէ սերտել օրենսգրքերը։
 
Ի դեպ, մտադիր են այլ հաստիքներ ևս խորհրդարանում պետծառայողից դարձնել տեխնիկական, որ մինչև մարտի 1-ը, երբ ԱԺ աշխատակազմի  նոր կանոնադրությունն ու կառուցվածքը գործեն, հաստիքացուցակը լիովին մաքրված լինի։
 
Իսկ առաջին «կտրվողը», որի մասին գրել ենք, բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր դուստրն է՝ ԱԺ երկարամյա աշխատակից Աստղիկ Շիրազը, որն զբաղեցնում էր ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել