«Հրապարակ» թերթը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ: Մի քանի թեկնածություն է շրջանառվում, որոնց մեջ՝ նաեւ փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ Կարապետյանի փեսայի, սակայն վերջինս կտրուկ ժխտել է դա: Մեր տեղեկություններով` ամենահավանական թեկնածուն Էդուարդ Ներսիսյանն է:

Նա եղել է վարչապետի խորհրդական, մոտ 10 տարի` 2001-2011թթ., «ՀայՌուսգազարդի» արտահանման, ներմուծման եւ արտաքին կապերի վարչության պետը, այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել