168.am-ը գրում է

Դերասանուհի Քիրա Նայթլին գանգատվել է, որ արդի աշխարհի մասին պատմող ֆիլմերում գրեթե մշտապես ներկա է կին, որին բռնաբարում են: Նա Variety-ին խոստովանել է, որ այդ պատճառով դադարել է նկարահանվել մեր ժամանակների մասին նախագծերում։

«Ինձ անճաշակ է թվում այն, թե ինչպես են կինոյում ներկայացնում ժամանակակից կանանց, մինչդեռ անցյալի հայտնի կանանց մասին սցենարներն ինձ միշտ ոգեշնչում են»,-ընդգծել է դերասանուհին: Նայթլիի խոսքով՝ Netflix եւ Amazon ստուդիաների շնորհիվ իրադրությունը կինոարտադրության մեջ բարելավվել է, սկսել են հայտնվել ուժեղ կանանց մասին ժապավեններ եւ կանանց պատմություններ:

«Ես անսպասելիորեն սկսեցի սցենարներ ստանալ, որոնցում ժամանակակից աղջիկներին չեն բռնաբարում առաջին հինգ էջերում, եւ նրանք սիրող ընկերուհու կամ կնոջ հասարակ դերեր չեն խաղում»,-խոստովանել է նա: Քիրա Նայթլին բրիտանացի դերասանուհի է, որը հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» սերիայում եւ «Աննա Կարենինա», «Դոկտոր Ժիվագո», «Նմանակման խաղ», «Իրական սեր» եւ «Հպարտություն եւ նախապաշարմունք» կինոնկարներում խաղացած դերերով: Երկու անգամ «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «Հպարտություն եւ նախապաշարմունք» (2006 թ.) եւ «Նմանակման խաղ» (2015 թ.) կինոնկարների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել