Հագուստը, որ կրում են գրեթե բոլորը, համարվում է ջինսը: Դրա հանրահայտ լինելը լրիվ հասկանալի է․ ջինսը հարմարավետ է: իսկ գիտե՞ք՝ ինչով է բացատրվում դրա յուրահատուկ կապույտ գույնը․ չէ՞ որ սևն ավելի հարմար կլիներ:

Ջինսերը շատ ավելի վաղեմի պատմություն ունեն, քան կարծում ենք: Առաջին կտորը, որ հիշվում է որպես ջինս, թերևս 14-րդ դարում է եղել: Այն օգտագործում էին առագաստներ ստանալու համար: Դրանք մասսայական հայտնիություն չէին վայելում մինչ ամերիկացի արտադրող Լեվի Ստրաուսի գործունեությունը: 19-րդ դարի վերջին Ստրաուսն արտադրեց աշխատողների համար հարմարավետ հագուստ՝ գործիքների համար գրպաններով: Մոդելն արտադրվում էր շագանակագույնի և կապույտի երանգներով:

Գույնը նախապես ընտրվել էր էժան գունաներկի համար: Մուգ կապույտ գունաներկը կոպեկներ արժեր: Միայն պահանջում էր ներկման հատուկ ձև: Ամեն լվացքից հետո գունաներկը մասամբ թափվում էր, և հագուստի երանգն աստիճանաբար բացվում էր:

Լվացքի արդյունքում ջինսերն ավելի էին փափկում և ավելի հարմարավետ դառնում:

Այսօր արդեն կարելի է գնել տարբեր գույների ջինսեր, բայց կապույտը մնում է դասական գույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել