Մարդ-փոթորիկներ

Անկանխատեսելի և ազատ են: Գուշակել, թե վաղն ինչ կհետաքրքրի նրանց, ուղղակի անհնար է: Նրանք անկայուն են և փոփոխական: Նրանք սիրում են որսալ պահը և օգտագործել այն: Բայց եթե դուք ռիսկի սիրահար չեք, ապա այսպիսի մարդիկ ձեզ համար վտանգավոր են:

Մարդ-օրացույցներ

Նրանց մոտ ամեն ինչ գրանցված և կազմակերպված է: Նրանք չեն սիրում չնախատեսված դեպքեր: Նրանց յուրաքանչյուր քայլը նախապես պլանավորված է: Նրանք վստահելի են, և եթե օգնություն է պետք, ապա արդեն հասցրել են կազմել ամբողջ նախագիծը:

Մարդ-ծաղիկներ

Խոցելի են, փխրուն, կարող են թվալ ճնշված: Նրանց փխրունությունը հանդիսանում է հիմնական գրավչությունը: Նրանց մասին պետք է հոգ տանել: Նրանք իսկական նվեր են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ուժեղ զգալ:

Մարդ-անձրևներ

Նրանք հիմնականում տխուր են, բայց երբևէ չեն արտահայտում այդ տխրությունը: Նրանք կարող են միայն արտասվել ամեն մանր, տխուր բանից և չափազանց երազկոտ են: Եթե ցանկանում եք ինչ-որ անձրևի համար արև դառնալ, կարող եք ծանոթանալ այսպիսի մարդու հետ:

Մարդ-լեռներ

Նրանց անընդհատ պետք է գրավել: Շատ մեծ ջանքեր են պետք այսպիսի մարդուն հասնելու համար, բայց, իհարկե, այս լեռները ինչպես կարող են իրենց բարձունքից ցույց տալ երանելի տեսարանը, այնպես էլ այդ բարձունքը կարող է լինել վտանգավոր:

Մարդ-փարոս

Նրանց հետ կարելի է գնալ, ուր ասես: Նրանց համար չկա անհնար ոչինչ: Նրանց միշտ կարելի է դիմել ամեն հարցում: Նրանք շատ շռայլ են, բարի, ոչինչ չեն պահանջում փոխարենը: Նրանք փարոսի պես են, միշտ պատրաստ են լույս արձակել և օգնել:

Մարդ-մղձավանջներ

Նրանց մոտ սկզբում ամեն ինչ վախեցնում է: Սարսափի մեջ գեղեցկություն ունեն: Սարսափ հեքիաթի պես գրավում են և որքան էլ վախեցնեն, անընդհատ հետաքրքրում են:

Մարդ-դանակներ

Նրանք սուր ուղեղ և լեզու ունեն: Հեգնական են և սրամիտ: Ուրիշները նրանց կողքին մնալ ուղղակի չեն կարողանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել