Գաղտնիք չէ, որ ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունները ծրագրավորման, վեբ-դիզայնի, ֆինանսների հետ կապ ունեցող մասնագիտություններն են: Բայց կան այնպիսիք, որոնց եկամուտը շատ ավելի բարձր է:

Գինեկոլոգ

Անպտղությունը վերջին ժամանակներում տարածված է դարձել, և այս մասնագիտության տեր մարդկանց պահանջը մեծացել է: Իհարկե, լավ գինեկոլոգի համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն և լավ մասնագիտացում:

Շեֆ խոհարար

Բարձրակարգ ռեստորանների քանակի հետ մեկտեղ պահանջ է առաջանում լավ խոհարարի: Շեֆ խոհարարը, բացի լավ պատրաստելուց, պետք է կարողանա ղեկավարել թիմը, կազմակերպել թիմի աշխատանքը, ճաշակով սպասք և ձևավորում ընտրել: Կրթություն այս ոլորտում կարելի է ստանալ տարբեր մասնավոր ուսումնական հաստատություններում:

Անձնական մենեջեր

Կազմում է աշխատանքային գրաֆիկը, նշանակում հանդիպումներ, գնում տոմսերը և նմանատիպ հեշտ ու դժվար գործեր:

Լոգիստ

Նրանք զբաղվում են երկրի ներսում և երկրից դուրս բոլոր հնարավոր արտադրանքների տեղափոխությամբ: Նրանք մշակում են տեղափոխման ծրագիրը, ղեկավարում թիմը: Պետք է ունենալ կազմակերպչական ընդունակություններ և համակարգչային գիտելիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել