Մանկությունն ամենաերջանիկ ու անհոգ հատվածն է, որ ունենում ենք կյանքում: Կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն հաշտվում մեծանալու իրականության հետ: Տարիներն ընթանում են, իսկ նրանք դեռ երեխա են մնում: Այդ մարդիկ սովորաբար ունենում են այս նշանները: Դա կոչվում է ինֆանտիլիզմ:

Դուք ձեր մասին հոգ չեք տանում

Մանուկ ժամանակ մայրիկը ճաշ էր պատրաստում, հայրիկն ապահովում, որ դուք խնդիրներ չունենաք: Հիմա ժամանակն է, որ դուք ինքներդ անեք դա: Դա խոսում է ինֆանտիլիզմի մասին:

Դուք գնում եք գնումների առանց ցուցակի

Հասուն մարդիկ սովորաբար ցուցակ են կազմում՝ ինչ պետք է գնեն, մինչ խանութ գնալը: Եթե դուք այդ պահին ուղղակի մեկ սառեցված կիսաֆաբրիկատ կամ կաթ եք գնում երեկոյան ընթրելու համար և սառնարանը հետո մնալու է դատարկ, ապա դեռ չեք մեծացել:

Շուրջը բոլորը մեղավոր են՝ բացի ձեզանից

Հասուն մարդը միշտ պատասխանատվություն է վերցնում իր արարքների համար: Եթե դեպքից հետո դուք մեղավոր եք ճանաչում բոլորին՝ բացի ձեզանից, ուրեմն՝ դեռ չեք մեծացել:

Դուք օրվա դասավորություն չունեք

Եթե դուք համատեղում եք աշխատանքն ու ուսումը, ապա պետք է նախապես պլանավորեք օրը, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Դա վերաբերում է նաև այլ գործերի, հանդիպումների:

Դուք համոզված եք, որ միայն լավագույնին եք արժանի

Ձևացնենք, թե երազում եք լավ բնակարանի մասին, բայց ոչինչ չեք անում դրա համար: Դա խոսում է ինֆանտիլիզմի մասին: Հասուն մարդն ամեն ինչ անում է արդյունքի հասնելու համար:

Սկզբում ծախսում եք գումարը, հետո հիշում, որ մուծումները չեք կատարել

Հասուն մարդիկ սկզբում անում են անհրաժեշտ վճարումները, հետո գնում հավանած զգեստը: Իսկ երեխա մնացած մարդիկ՝ իհարկե հակառակը:

Դուք չեք փորձում զարգանալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել