Բոլոր կանայք երազում են հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու մասին: Շատերը համացանցում ընթերցում են բազմաքանակ միջոցներ լավ արդյունքի հասնելու համար: Բայց նախքան որոշ մթերքներ կոսմետիկ միջոցի պես օգտագործելը պետք է տեղյակ լինել, թե ինչ վնաս կարող են դրանք հասցնել:

Կիտրոնի հյութ

Շատ գրառումներ կան կիտրոնի հյութի մասին, որն իբր սպիտակեցնում է մաշկը: Այն ոչ միայն ոչնչացնում է մաշկի պաշտպանիչ շերտը, այլև գրգռվածություն առաջացնում:

Ատամի մածուկ

Ոմանք պնդում են, որ ատամի մածուկը կարող է մաշկից հեռացնել սև կետերը: Բայց մածուկի մեջ քիմիական հավելումներ կան, որոնք կարող են մաշկը չափազանց չորացնել կամ նույնիսկ այրվածք առաջացնել:

Շաքարավազ

Շաքարավազի հատիկները սուր անկյուններ ունեն, որոնք կարող են մանր քերծվածքներ առաջացնել դեմքի վրա:

Ջրածնի պերօքսիդ

Այս լուծույթը կարող է շատ խորը այրվածքներ առաջացնել դեմքի մաշկի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել