Կան տղամարդիկ, որոնց սիրահարվելը կամ նրանց հետ ամուսնանալն ուղղակի սխալ է հետագա կյանքի համար:

Հայացքով բռնաբարողներ

Այսպիսի տղամարդկանց աչքերն անընդհատ վերուվար են անում կանանց մարմնի վրա: Դա հիացած հայացքը չէ, որից կարելի է գնահատված զգալ: Դա միշտ վիրավորանքի է նմանվում:

Զզվող տղամարդիկ

Այդպիսիք երբեք չեն խմի կնոջ բաժակից: Նրանք ուրիշի իրերը բռնում են երկու մատով այնպես, ասես սատկած գորտ են բռնել: Սա բացարձակ մաքրասիրության մասին չի խոսում, այլ՝ բծախնդրության:

Selfie-man

Կան մարդիկ, որոնք ունեն դեմքի արտահայտություն, որը նրանց ամենաշատն է սազում: Դա նրանց սիրած և նախընտրելի արտահայտությունն է: Նրանք միանգամից դեմքը փոխում են այդ արտահայտությամբ, հենց հայտնվում են ֆոտոխցիկի առաջ: Եվ հայելու մոտով նրանք անցնում են բարձր գնահատական տվող հայացքով, կարծես ինքնասիրահարված լինեն:

Լպրծուն տիպ

Կան տղամարդիկ, որ առիթը բաց չեն թողնում ընկերուհիներին ինչ-որ տեղից կսմթելու, գրկելու, այնքան ուժեղ գրկելու ու թափ տալու: Կանայք լավ են հասկանում՝ երբ են նման ժեստերը չափն անցնում, այնպես որ, այդիպիսի տղամարդիկ թող հույս չունենան, որ այդ «մտերմությունն» աշխատում է:

Ժլատ

Կան տղամարդիկ, որոնք ուղղակի փող չունեն, բայց կան այնպիսիք, որոնք այնքան էլ ծախսելու ցանկություն չունեն: Այդպիսի տղամարդկանց կանայք սովորաբար չեն էլ սիրում: Ժլատությունը անցողիկ չէ:

Տղամարդիկ, որոնց համար բոլոր կանայք նույնն են

Կան տղամարդիկ, որոնց համար բոլոր կանայք վատն են, անբարոյական են, հիմար են և, ընդհանուր առմամբ, նույնն են: Նրանք իրենց մի անգամ չստացված հարաբերություններում մեղադրում են կանանց և բոլորին համարում վատ և փողի ձգտող: Չնայած այդ դեպքերում տվյալ տղամարդիկ նույնիսկ փող չեն ունենում:

Վախկոտ

Տղամարդիկ, որոնք ամեն ինչից վախենում են, ևս կանանց չեն գրավում: Տղամարդը պետք է կնոջը ստիպի զգալ պաշտպանվածություն: Իսկ եթե ինքն է վախենում, էլ ինչ պաշտպանելու մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել