Էկսեթերի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ մարդկությանը վախեցրել են ապոկալիպտիկ սցենարներով՝ կապված գլոբալ տաքացման հետ։ Իրականում նախկինում նախազգուշացված երևույթներից շատերը երբեք տեղի չեն ունենա։ Կլիմայագետների կարծիքով՝ արագ գլոբալ տաքացման սպասել պետք չէ։

Լիդսի համալսարանի կլիմայի հարցերով միջազգային Փրիսթլի կենտրոնի կլիմայագետները պարզել են, որ ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս ծավալները սխալ են հաշվարկվել, և մի քանի տարի անց մոլորակի կլիման կփոխվի գրեթե խիստ համապատասխան կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի. ջերմաստիճանի աճը կկազմի 2.2 աստիճան Ցելսիուս։

Հետազոտողները նշում են, որ նույնիսկ նոր հաշվարկներում անճշտության առկայության դեպքում Երկիրը կտաքանա ընդամենը 2,4-2,5 աստիճան Ցելսիուսով՝ նախկին կանխատեսումներով սահմանված 3,5-4 աստիճանի փոխարեն։ Նոր հաշվարկներից կարելի է եզրակացություն անել, որ լայնածավալ ջրհեղեղների ու հրաբխային ժայթքումերի նման որևէ գլոբալ աղետի առաջիկա տասնամյակներում պետք չէ սպասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել