Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ֆինասների նախարարությունը չի կատարում Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2017 թվականին «Խաչփար» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումը, որով ընկերությունը ներառվել էր պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Ընկերության ներկայացուցիչը հայցի ապահովումը կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պահանջը՝ ֆինանսների նախարարությանն արգելել է գնումների բողոքարկման խորհրդի որոշումից բխող գործողություններ կատարել: Այսինքն՝ սեւ ցուցակում հայտնվելու հանգամանքը առկախել եւ ընկերությանը հնարավորություն տալ մինչեւ դատական գործի քննության ավարտը մասնակցել պետական գնումներին:

Դատավոր Ռուբեն Ափինյանը որոշել է միջնորդությունը բավարարել: «Արգելել ՀՀ ֆինասների նախարարությանը գնումների բողոքարկման խորհրդի 21.06.2017 թ.-ին ընդունած թիվ ՍՑ-82/16 որոշումից բխող որեւէ գործողության կատարումը»,- ասված է դատավորի որոշման մեջ: Դրանից հետո որոշման կատարման համար կատարողական թերթիկով դիմում է մուտքագրվել ԴԱՀԿ, սակայն ֆինասների նախարարությունը որեւէ գործողություն չի ձեռնարկել դատարանի որոշումն իրականացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել