ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Գորիս–Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է: 
 
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:  Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել