Մենք սովոր ենք, որ ամեն բան հատուկ, ինչ-որ նպատակով է պատրաստվել: Չնայած կան իրեր, որոնք լրիվ ուրիշ նպատակներով են ստեղծվել: Այսօր կխոսենք այն 6 առարկաների մասին, որոնք ի սկզբանե այլ բանի համար են նախատեսված եղել:

1. Կոկա-կոլա

Հետաքրքիր է, որ Կոկա-կոլան ստեղծել է ամերիկացի դեղագործ: Այն ի սկզբանե նպատակ ուներ բուժելու նյարդերը: Հետագայում նույն դեղագործն այս, այսպես ասած, դեղահաբը վաճառեց մի ընկերության: Այս ընկերությունը բաղադրատոմսից հանում է կոկաինի պարունակությունը և սարքում ջրային ինչ-որ բան, որը հետագայում լայն տարածում է գտնում և հայտնի է դառնում որպես Կոկա-կոլա:

2. Փոքրիկ սև զգեստ

Այս սև զգեստը նոր է կանանց շրջանում դարձել հայտնի: Մինչ 20-րդ դարը սև զգեստ հագնում էին նրանք, ում հարազատ մարդիկ մահացել էին: 1919թ. մահացավ Կոկո Շանելի միակ սերը՝ Արտուր Կեյպը: Այն արագ տարածում գտավ և թույլ տվեց շատ կանանց առօրյա կյանքում օգտագործել փոքրիկ սև զգեստ:

3. Շամպայն

Ինչպես հայտնի է, համեստ վանական Պերնոն ատում էր գինին, և հենց նա էլ հայտնագործում է շամպայնը: Նա երազում էր ստեղծել իդեալական համ ունեցող խմիչք, որը կգերազանցի գինուն: Բայց ոչ ոք չի կարող դեմ գնալ բնությանը: Այն վայրը, որտեղ նա ապրում էր, ցուրտ էր, և չէր կարող զբաղվել գինեգործությամբ: Նրա մոտ չէր ստացվում, սակայն երկու տարի անց նրան հաջողվեց ստեղծել իր մտածած իդեալական խմիչքը:

4. Բարձրակրունկներ

Բարձր կրունկներն ունեն իրենց երկար պատմությունը: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ բարձրակրունկները օգտագործել են հին եգիպտացիները: Նրանք դրանցով դուրս էին գալիս դաշտ: Ասում են, որ դրանցով հարմար է եղել քայլել ավազների վրա:

5. Կարաոկե

Ճապոնացի Դայսուկե Ինոուեն աշխատում էր սրճարանում և այդ ժամանակ էլ հենց սրճարանում սկսում է երգել: Մի անգամ նա հիվանդանում է և չի կարողանում գալ աշխատանքի: Հենց այդ ժամանակ էլ նա ձայնագրեց երաժշտություն, որը չուներ բառեր: Մարդկանց այս գաղափարը շատ դուր եկավ: 1971թ. նա հնարեց մի սարք, որը միայն երաժշտություն ուներ:

6. Թեյի կապոցներ

Թոմաս Սալիվանը հաջողակ ձեռնարկատեր էր: 1904թ. սկսեց զբաղվել թեյի վաճառքով: Որպեսզի ավելի էֆեկտիվ վաճառվեն այդ թեյերը, նա դրանք լցնում է կապոցների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել