Հանրապետության տարածքում`

Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել