Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի այն հայտարարությանը, որով պետքարտուղարը հավաստիացնում է Թուրքիային, որ ԱՄՆ-ն մտադրություն չունի թուրք-սիրիական սահմանին նոր ռազմական ուժ տեղակայել՝ ի դեմս քրդական ուժերի:
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայի հետ սահմանին ձևավորվում է ահաբեկչական բանակ ԱՄՆ բարձր հովանու ներքո: Այն կարող է շատ վատ անդրադառնալ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Պետքարտուղարի հայտարարությունը մեզ չի բավարարում և մենք իր հայտարարությունը շատ լավ ենք հասկացել»: 
Նա նաև պահանջել է կոնկրետ քայլեր ԱՄՆ-ից «ահաբեկչական» կառույցների հետ համագործակցությունը դադարեցնելու մասով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել