Ներկայացնում ենք վարդ-մանթիներ՝ բանջարեղենով սոուսի մեջ․ հեշտ կերակրատեսակ՝ «ծույլ» տնտեսուհիների համար։

Բաղադրիչները՝

Խմորի համար՝

3 ձու

0.5 թ/գ աղ

300 գ ալյուր

Խոզի կամ տավարի ֆարշ (ըստ ճաշակի):

Պատրաստումը՝

Պատրաստի խմորը բարակ բացել, կտրել 10-12 սանտիմետրանոց շերտերի, շերտի կեսի վրա ֆարշը դնել:

Խմորը ծալել կես-կես:

Ռուլետ պատրաստել, ծայրերը ներս մտցնել:

Վարդերի համար բանջարեղենով բարձիկի համար գլուխ սոխը կիսալուսնաձև կտրտել, գազարը քերել:

Բուլղարական պղպեղը, դդմիկը, սմբուկը, լոլիկը կտրտել շերտերով, աղ և պղպեղ ավելացնել:

Այդ ամենը բուսական յուղով քիչ տապակել, մեջը դնել վարդերը, ջուր լցնել գրեթե մինչև վարդերի կեսի չափ, կափարիչով փակ ամանի մեջ եփել, մինչև պատրաստ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել