«Մինչ քաղաքական մեկնաբան­ները և դիտորդները սրված ուշադրությամբ սպասում են Նալբանդյան-Մամեդյարով հերթա­կան հանդիպմանը՝ ադրբեջանական մամուլում տեսակետ է շրջանառվել, որ պաշտոնական Բաքուն պետք է հրապարակայնացնի ԼՂ կարգավոր­ման միջնորդական առաջարկություն­ները՝ սկսած 2009 թվականից:
 
Նման տեսակետ է հնչեցրել քաղտեխնոլոգիական նորարարու­թյունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա կարծիքով՝ «դա հուժկու հարված կլինի ԵԱՀԿ Մինսկի խումբ-Հայաստան համա­գործակցությանը»: Հայտնի է, որ Հա­յաստանը մշտապես հայտարարում է, որ ԼՂ հարցում իր և ՄԽ համանախագահության մոտեցումները համահունչ են: Ըստ երևույթին, Ահմեդօղլուն հենց դա նկատի ունի: Ադրբեջանցի քաղտեխնոլոգի խոսքում ամենահետաքրքրականն այն է, որ նա հիշեցնում է Հեյդար Ալիևի նախադեպը, երբ վերջինս 2001թ. գնաց ան­նախադեպ քայլի՝ Միլլի մեջլիսում կազմակերպելով ԼՂ հարցով բաց լսումներ: Այդ ընթացքում նա գրեթե գաղտնազերծեց Քի Ուեսթի բանակ­ցությունները: Դա կատարվել էր նպատակադրվածությամբ: Ըստ էության, այդ խորհրդարանական լսումներով փակվեց Քի Ուեսթի պայմանավորվա­ծությունների թեման:
 
Բանակցություններում ստեղծվեց վակուումային իրավիճակ: Ինչպես տեսնում ենք, այսօր առաջարկվում է, որ Ադրբեջանը միակողմանիորեն գաղտնազերծի 2009թ. ի վեր ԼՂ կարգավորման միջնորդական բոլոր առաջարկությունները: Դիտարժան է, որ Ահմեդօղլուն հատկապես շեշ­տադրում է Կազանի փաստաթուղթը հրապարակայնացնելու անհրա­ժեշտությունը: Պետք է, թերևս, են­թադրել, որ Բաքվում նման տրամա­դրությունների դրսևորմանը նպա­ստել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանը չունի ղարաբաղյան կարգավորման հատուկ ծրագիր: Բացառված չէ, որ փակուղում հայտնվելով՝ Ադրբեջանն իրոք կարող է գաղտնազերծել ԼՂ կարգավորման միջնորդական առա­ջարկությունները: «Դրանք մեզ կա­րող են անհարմարություններ պատճառել»,- ասել է Ահմեդօղլուն:
 
Բայց նման քայլը կարող է ու­նենալ ներքաղաքական նշանակու­թյուն. Իլհամ Ալիևը գնում է նա­խագահական ընտրությունների և նրան, երևի, խիստ անհրաժեշտ է սեփական հանրությանը ներկայա­նալ որպես ԼՂ հարցում Ադրբեջանին անհարմարություններ պատճառող առաջարկությունները մերժող «հա­մազգային առաջնորդ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել