ԱՄՆ-ում միայն 2012թ.-ին աշխատանքից հեռացրել են մոտ 30.000 աշխատակցի, այս թվերը գնալով շատանում են, և կանխատեսվում է ևս 50.000 աշխատակիցների կրճատում: Եվ սա միայն բանկային համակարգից: Ամեն տարի կրճատումները ավելանում են և ապացուցում, որ ֆինանսական ոլորտը ոտքի չի կանգնել, բայց ես կարծում եմ, որ աշխատակիցների կրճատմամբ ոչնչի չեն հասնի, քանի որ ճգնաժամից հետո սկսում է անվստահության փուլը, և դա է ամենամեծ պատճառներից մեկը, որ ֆինանսական ճգնաժամը գնալով խորանում է, և կանխատեսում են 2-րդ ավելի ուժգին ֆինանսական ճգնաժամ: Մարդիկ չեն վստահում բանկերին, բանկերը՝ իրենց գործընկեր կազմակերպություններին, կազմակերպությունները՝ իրենց գործընկեր կազմակերպություններին և այսպես շարունակ: Իհարկե, սա չէ միայն խնդիրը, և շատ տարբեր խնդիրներ էլ կան, բայց կարծում եմ, որ այս իրավիճակից դուրս գալը փոխադարձ վստահությունն է, այսինքն՝ պետք է սկսենք վստահության էթիկայից: Ամբողջ աշխարհի բիզնես ոլորտը լցված է խաբեությամբ և ֆինանսական մեքենայություններով: Լուրջ խնդիր կա պարտքի ետ վերադարձելիության` ինչը և կազմակերպությունների և անհատների մոտ անվստահելիություն է ներշնչում գործընկերների նկատմամբ: Այսօր նույն բանկային համակարգում և տարբեր կազմակերպություններում խնդիր կա լավ գործընկերոջ, ով հստակ կկատարի իր պարտականությունները: Կարծում եմ՝ այդ անվստահության մթնոլորտն է, որ խոչընդոտում է ճգնաժամի ճիրաններից դուրս պրծնելուն: Այդ վստահությունը ետ բերելը ամենագլխավոր ու ամենադժվարին գործընթացն է, չէ՞ որ վստահությունը ձեռք են բերում տարիների ընթացքում, բայց այն կարող է կորել հաշված րոպեների ընթացքում, ինչը և տեղի ունեցավ: Այնպես որ ամբողջ աշխարհում այսօր գոյություն ունի անվստահության մթնոլորտ, ինչը պետք է ետ բերվի վստահության էթիկայի միջոցով: Ահա թե ինչ ուղղություն պետք է ընտրել և հասկանալ, որ շատ կարևոր խնդիրների լուծումը ընկած է հենց մարդկանց և կազմակերպությունների փոխհարաբերությունների և միմյանց նկատմամբ վստահության միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել