«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, որին մասնակցել են նաեւ նրա կաբինետի որոշ անդամներ՝ Վաչե Գաբրիելյանը, Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարները։

Ընդունելությունը կազմակերպվել է ոչ թե «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ սովորաբար վերջին շրջանում կազմակերպվում են պաշտոնական միջոցառումները, այլ Սարյան փողոցի սկզբնամասում ընդամենը 15 օր առաջ բացված «Չինար» ռեստորանում, որը երկու համասեփականատեր ունի՝ «Բեկոն» մսամթերքի արտադրության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյան եւ «Արտֆուդի» 75 տոկոսը վերջերս ձեռք բերած ռուսաստանաբնակ Կամո Ավագումյան։

Ի դեպ, սա ռեստորան-սրճարանների ցանցի հերթական օբյեկտն է՝ ցանցի մեջ են մտնում «Լուի Շարդեն», «Ֆիշքլաբ», «Հանս» եւ «Ֆրանս» ռեստորանները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել