Կան մթերքներ, որոնք կարող են անկանխատեսելի ազդեցություն ունենալ: Դրանց ազդեցությունն այնքան էլ հաճելի չի լինի, քանի որ կարող են առաջանալ տեսիլքներ: Չարաշահումն իրականում վտանգավոր է:
Կծու համեմունքներ
Դրանց մի քիչ ավելի չափաբաժինը կարող է առաջացնել պատրանքներ, ինչը գիտականորեն ապացուցված է: Այն բարձրացնում է արյան մեջ էնդորֆինի չափը և առաջացնում ոչ իրական զգացումներ:
Սուրճ
Սուրճի չարաշահման մասին բավականին շատ է խոսվել: Գիտնականներն այնքան էլ խորհուրդ չեն տալիս չափն անցնել այս ըմպելիքի հարցում: Այն ազդեցություն է ունենում ուղեղի և իրականության ընկալման վրա: Կոֆեինը բարձրացնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը և սթրեսի հորմոնը խթանում է պատրանքների առաջացումը:
Մշկընկույզ
Այս համեմունքի ազդեցությունը հավասարազոր է հզոր թմրանյութի ազդեցության: Դա վերաբերում է նաև արտաքին տեսքին: Կարմրում են աչքերը, սրտխառնոց է լինում: Լինում է նաև իրականության ոչ ադեկվատ ընկալում:
Սև հաց
Այն կարող է վարակված լինել սնկով, ինչն այնքան էլ հաճելի չէ: Նախկինում դրա մշակումն ավելի ցածր մակարդակի էր, և հակառակ ազդեցություններն ավելի շատ էին:
Տվյալ մթերքներն օգտագործելիս ուշադիր եղեք չափաբաժնին, հակառակ դեպքում այն կարող է վտանգավոր լինել հոգեկան աշխարհի և իրականության ընկալման համար: