Դժվար է պատկերացնել մեր լեցուն առօրյան առանց արագ սննդի կետերի: Շատերն են մեզանից քաղցը հագեցնում արագ սննդի միջոցով: Ցանկանում եք մի քանի գաղտնիքներ պատմել տվյալ սննդի մասին:

Ավելի ակտիվ ժամերին արագ սնունդն ավելի թարմ եփված է մատուցվում, քանի որ արդեն եփված և սառեցված ուտելիքի պաշարը չի բավականացնում: Եթե ցանկանում եք թարմ ֆրի ուտել, պատվիրեք առանց աղի: Աղով պատրաստված ֆրին արդեն վաղուց սպասում է հաճախորդին, իսկ առանց աղի շատ քչերն են ուտում, այնպես որ, ձեր պատվերը կլինի թարմ պատրաստված: Համեմունքների և տապակայի հոտը միշտ գրավում է անցորդներին, շատ դեպքերում սննդի կետի դռները հատուկ են բաց մնում:

Աշխատանքային օրվա սկզբին սարքերը քիմիական մաքրում են անցնում հիմնականում, այնպես որ, զգույշ եղեք, քանի որ այդ քիմիական նյութերն առաջին պատվերների դեպքում կարող են հայտնվել ուտելիքի մեջ: Մի փորձեք լինել առաջին հաճախորդը: Ներկայիս ուտեստներում ավելի շատ կալորիա է պարունակվում, քան 30 տարի առաջ: Կաթնային կոկտեյլները ևս բացառություն չեն կալորիաների հարցում: Դրանք պարունակում են շատ ավելի շաքար, քան հարկավոր է հասուն մարդուն մեկ օրվա համար: Սպասք այստեղ չի հանդիպում, քանի որ մատներով ուտելն ավելի համեղ է: Ինչքան հաճույքով են մարդիկ ուտում, այնքան շատ են ուտում: Եթե սիրում եք արագ սնունդ, հրաժարվել դրանց պետք չէ, ուղղակի հաշվի առեք այս ամենը և փորձեք գոնե կրճատել դրա քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել