Տեխնոլոգիաները, որ հիմա գրավել են մեր աշխարհը, ստեղծվել են դեռևս 100 տարի առաջ և հենց այդ գիտնականներին ենք մենք պարտական անգամ հասարակ լամպի լույսի համար:

Նման գիտնականներից մեկը, որ փոխել է և էլի կարող էր փոխել մեր կյանքը, Նիկոլա Տեսլան է: Ներկայացնում ենք նրա գյուտերից, որոնք հավերժ կփոխեին մեր կյանքը:

Անվճար էլեկտրականություն բոլորի համար

1901-1902 թվականներին նա կառուցեց Ուորդենկլիֆ աշտարակը: Աշտարակը սկզբում ուներ անլար կապ ստեղծելու նպատակ, բայց Տեսլան ավելի հեռատես նպատակներ ուներ: Նա ցանկանում էր մարդկանց ապահովել մշտական անվճար էլեկտրականությամբ: Բայց, իհարկե, այդ միտքը շատերին կզրկեր գումարից, և հովանավորել այն ոչ ոք չցանկացավ:

Տեսլայի թռչող ափսեն

1911 թվականին նա լրագրողներին հայտնեց, որ պատրաստվում է թռչող սարք ստեղծել, որը աշխատելու է համակարգի ազատ էներգիայի հիմքով, բայց հովանավորներ կրկին չգտնվեցին:

Գերարագ դիրիժաբլներ

Նա միտք ուներ այնքան արագացնել դիրիժաբլները, որ 3 ժամում Նյու Յորքից Լոնդոն հասնելու հնարավորություն լինի: Գումար նա այս միտքն իրականացնելու համար չստացավ, բայց դա հիմք հանդիսացավ մեր օրերում թռչող սարքեր ունենալու համար: Շատերը կարծում են, որ Տեսլայի մահից հետո նրա գրառումներն ու գյուտերն ուղղակի գողացվել են:

Նա նաև մտածում էր իրականացնել «մահվան ճառագայթը», ինչի միջոցով կարող էին ոչնչացվել պատերազմական բանակներն ու ինքնաթիռները: Բայց հետո նա չիրականացրեց դա՝ մտածելով, որ ճառագայթը կարող է շատ վտանգավոր լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել