Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ դժվար է հավատալ, որ այս տարի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում փոփոխություններ կլինեն: Հունվարի 18-ին Կրակովում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էլ նորություն իր հետ չի բերի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ այս հարցում հավատ չունի անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է հայտարարել, որ վստահության խնդիր կա, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել, չկատարել պայմանավորվածությունները:

«Այս իրավիճակում խնդիր է դրվում արտգործնախարարների և նաև նախագահի առջև՝ սահմանում լարվածությունը նվազեցնել: Հանդիպումները դրան են ուղղված, որ նպաստեն լարվածության հաղթահարմանը և դեռևս չեն վերաբերում հակամարտության կարգավորման բուն գործընթացին: Դրա մասին է վկայում նաև Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը: Բոլորը խոսում են դեռևս միայն վստահության վերականգման մասին, ինչը բավականին երկարատև գործընթաց է և կարճատև ժամանակում արդյունք չի տա»,- նշեց նա:

Վերջին տարիները, ըստ քաղաքագետի, ցույց են տվել, որ բանակցային գործընթացում դինամիկան բացասական է եղել: «Բանակցային գործընթացը, գրեթե տասնամյա փաստաթղթերի քննարկումը հանգեցրեց ապրիլյան պատերազմին: Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես դադարեցվեցին, և տեսնում ենք, որ հանդիպումներն էլ արդյունք չեն տալիս, ժամանակավոր կարճ արդյունք են ունենում»,- նշեց նա:

Հայկական կողմը գնում է հանդիպումների՝ վստահության մեխանիզմներ ստեղծելու, լարվածության աճ թույլ չտալու և բանակցային գործընթաց սկսելու համար, իսկ ադրբեջանական կողմը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հանդիպումներին մասնակցում է, քանի որ նկատել է, որ միջազգային հարթակներում ԼՂ հիմնահարցի ընկալումը հետզհետե ավելի հայամետ է դառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել