Նախորդ տարվա վերջին ցուցադրվեց ֆիլմ՝ ամենաազդեցիկ և բտանգավոր կանացից մեկի՝ Գրիսելդա Բլանկոյի մասին: Կոլումբիացի նակրկոբարոնուհին միակը չէ իր գործունեության մեջ:

Մելիսսա Կալդերոն Օհեդա

2005 թվականին գեղեցկուհին սկսեց իր կարիերան՝ Սանդրա Բելտրանի ղեկավարությամբ: Նրա արյունարբու բնավորությունը վախեցնում էր բոլորին, անգամ ընկերոջը, ով նշանակված էր որպես փոխարինող: 2015 թվականին նրան ձերբակալեցին, երբ Մելիսսան որոշեց լքել Մեքսիկան: Հիմա նա գտնվում է այնտեղի գլխավոր բանտում:

Սանդրա Ավիլա Բելտրան

Նա ծնվել է նարկոառևտրով զբաղվողների ընտանիքում և հետևել ընտանեկան բիզնեսին: Ոստիկանները, որոնք փորձում էին նրանց ձերբակալել իրենք էին դառնում թմրանյութի առևտրականներ: Սանդրայի երկու ամուսինները այդպիսի ոստիկաններից էին: Սանդրան ևս օգտվում էր իր արտաքինից՝ նպատակներին հասնելու համար: Ի վերջո նրան առաջադրված մեղադրանքներից հետո նրան ձերբակալեցին: Ազատության մեջ նա հայտնվեց միայն 2015 թվականին:

Գրիսելդա Բլանկո

<<Կոկաինի կնքամայրը>> ծնվել է անապահով ընտանիքում, մանուկ ժամանակից սկսել գողանալ և ի վերջո հեռացել տանից: 6 տարի մարմնավաճառ աշխատելուց հետո ամուսնացել է նարկոդիլլեր Կառլոս Տրուխիլյոյի հետ: 1970 թվականին ամուսնու սպանությունից հետո նա կրկին ամուսնանում է և տեղափոխվում ԱՄՆ: Նա շատ սրամիտ կերպով կարողանում էր իրականացնել թմրանյութի առևտուր և մի շարք սպանություններ: Զոհերի քանակի ավելացումից հետո նրան վերջապես ձերբակալեցին և դատապարտեցին 15 տարվա ազատազրկման: Փաստաբանների շնորհիվ նա 2004 թվականին դուրս եկավ բանտից և դեպորտ արվեց Կոլումբիա: Նա այլևս չէր զբաղվում մեծ նարկոբիզնեսով, բայց մանր անօրինական գործեր շարունակում էր անել: 2012 թվականին նրան սպանում են:

Էնջի Վալենսիա

Դժվար է հավատալ, որ այս գեղեցկուհին կարող է նարկոդիլլեր լինել: իր արտաքինի միջոցով նա մեծ համբավ էր վայելում և 21 տարեկանում սկսեց մոդել աշխատել: 2005 թվականին նրան ուշադրություն դարձրեց բիզնեսմեն Նիկոլյա Գուալչոն: Նա զբաղվում էր թմրանյութերի վաճառքով: Վալենսիան ստեղծեց մոդելային կազմակերպություն, ինչի տակ թաքնվում էր թմրանյութի առքուվաճառք: Նրա նարկոբիզնեսը 2 տարի տևեց և միլիարդին հավասար գումար բերեց նրան: Ամեն ինչ ավարվեց, երբ նրա մոդելներից մեկի մոտ հայտնաբերեցին 55 կգ թմրանյութ: Վալենսիան հասցրեց փախչել, փոխել անունը, արտաքինը: Զարմանալի է, որ մեկ տարի անց նրան ձերբակալելուց հետո ազատազրկեցին ընդամենը 6 տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել