Tert.am-ը գրում է.

Քաղաքական ուժերին հասցեական դիմում չի եղել, նույնիսկ ընդհանրական կոչ չի եղել հասարակությանը. քաղաքական յուրաքանչյուր ուժ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պետք է դիրքորոշում արտահայտի, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթին մասնակցելու հարցին:

««Ելք»-ը նախաձեռնել է, քաղաքական ուժերին կոնկրետ կոչով չի դիմել, և քաղաքական ուժերի ներկայացուցիչներից  յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես անել: Օրինակ՝ մեր կուսակցությունում չենք քննարկել հարցը, բայց «Հանուն Հայաստան պետության ճակատում» այդ հարցն այսօր օրակարգում ունենք, քննարկելու ենք, մոտեցումները կհստակեցնենք։ Բայց անձամբ իմ կարծիքը հետևյալն է, որ քաղաքացիներին, որոնք իրենց մաշկի վրա զգում են այս թանկացման հետևանքները, «Ելքը» առաջարկում է հրապարակ դուրս գալ, որով ճնշում է գործադրում իշխանության վրա, որ հետողորմյա անի:  Ըստ իս, եթե այդ քանակի ճնշում լինի, կարելի է սկսել իշխանափոխության գործընթացը, եթե ժողովուրդն իրոք ակտիվ մասնակցի։ Հակառակ դեպքում՝ թեթև ճնշումների դեպքում իշխանությունը հետողորմյա չի անելու»,-ասաց Մակեյանը:

Նա նշեց, որ բարդ է գնահատական տալը՝ ընդդեմ թանկացումների երթը կլինի մեկօրյա ակցիա, թե՞ կվերածվի տևական հանրահավաքային պայքարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել