Պաշտոնական Բրյուսելը ծրագրում է 1 մլրդ եվրո տրամադրել նոր սուպերհամակարգիչների ստեղծմանը։

Թվային տնտեսության հարցերով ԵՄ հանձնակատար Մարիա Գաբրիելի խոսքով՝ սուպերհամակարգիչների եվրոպական ենթակառուցվածքի ստեղծումն ունի վճռորոշ նշանակություն արդյունաբերության թվայնացման և եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացման համար։

Տեխնիկան թույլ կտա մշակել մեծածավալ տվյալներ ավելի արդյունավետ աշխատանքի համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու կիբերանվտանգությունը։

Անհրաժեշտ հզորությունների սղության պատճառով եվրոպացի գիտնականները հաճախ են հաշվարկներ կատարում երրորդ երկրներում, ինչը սպառնում է գաղտնիությանը, տվյալների պաշտպանությանն ու կոմերցիոն գաղտնիքի պահպանմանը։

Մինչ 2020 թվականը ծրագրվում է պետական միջոցներից ներդնել մոտ 1 մլրդ եվրո։ Նախատեսված են նաև ներդրումներ մասնավոր ներդրողներից։ Նախագիծը կիրագործվի 2019-2026թթ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել