Tert.am-ը գրում է.

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տարվա վերջին հաստատվել է  հոգաբարձուների խորհրդի նոր կառուցվածքը: «Նոր կառուցվածքով վերակազմավորվել են ֆակուլտետները, որոնք ավելի համապատասխանում են համալսարանի մասնագիտական ուղղվածություններին, որովհետև նախկինում կրկնվող ֆակուլտետներ կային: Հիմա ընդամենը համաձայն նոր կառուցվածքի մենք վերաբաշխում ենք ամբիոնները և տեղափոխություններ ենք անում»,-ասաց նա և վստահեցրեց, որ ոչ մի խառնաշփոթ համալսարանում չկա, մարդիկ նորմալ, բնականոն աշխատում են, ինչի հարցում համոզվելու համար կոչ արեց գալ համալսարան:

Նշենք, որ Tert.am-ը քաղաքացի Մարինե Բաղրամյանից նամակ էր ստացել, ըստ որի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում խառնաշփոթ և անելանելի իրավիճակ է ստեղծվել, նա մատնանշել էր մի շարք խնդիրներ:

Կարինե Հարությունյանը պատասխանելով հարցին, թե տարվա կեսից նորմա՞լ է այդպիսի փոփոխություններ անել, ասաց, որ այդ փոփոխությունները ուսանողների, ուսումնական գործընթացի վրա ոչ մի ձևով չի ազդում, որովհետև ամբիոնները շարունակում են աշխատել, իսկ ուսանողններն էլ շարունակում են քննաշրջանը:

«Հաստիքների շատ քիչ կրճատում է եղել, ավելի շատ տեղափոխություններ են եղել, պարզապես պրոռեկտորների թիվն է կրճատվել, որովհետև մեր համալսարանը փոքր համալսարան է և արդյունավետության տեսանկյունից չորս պրոռեկտորի անհրաժեշտություն չկա, բայց նրան նոր համարժեք աշխատանք առաջարկվել է»,-ասաց նա:

Ռեկտորը նշեց, որ պրոֆեսորադասախոական կազմում ընդհանրապես ոչ մի կրճատում չի եղել, այլ երեք հաստիք է կրճատվել, որոնք կրկնում էին եղած հաստիքները: Նա վստահեցրեց, որ կրճատվողներին օրենքով սահմանված երկու ամիս ժամկետը տրվել է և ոչ մի դատական հայց չկա բուհի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել