Tert.am-ը գրում է.

Ընդդիմությունը տառապում է նարցիսիզմով՝ մտել է «կինոյի տղայի» դերի մեջ, իսկ քաղաքական մեծամասնությունն էլ ապավինել է քանակին՝ այդպես էլ չհասկանալով, որ քանակը երբևէ որակին չի կարող փոխարինել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով անցնող քառօրյայում սոցիալական հարցերի, հարկային օրենսդրությանն առնչվող քննարկումներին ու «Ելք» խմբակցության առաջիկա սոցիալական ընդվզման երթին:

«Ցավալիորեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ադեկվատ չեն այն իրավիճակին, որն առկա է Հայաստանում: Օրինակներից մեկը՝ ՀՀ Ազգային ժողովի վերջին քառօրյան, հեռու չգնամ: Պառլամենտական մշակույթի հետ կապ ունեցող յուրաքանչյուրը գիտի, որ օրակարգի քննարկման և հաստատման ժամանակ շատ կարևոր է տեսնել, թե քաղաքական ուժերն ինչ բագաժով են մոտենում: Ես այդ օրը ուշադիր հետևում էի, թե խորհրդարանի օրակարգը ձևավորելիս ով ինչ ռեսուրսներով է գալիս: Պարզվեց՝ իշխանությունը լրիվ անպատրաստ էր: Ի՞նչ եղավ այդ ամբողջ ընթացքում: Ընդդիմությունը հարցեր ու նախագծեր էր ներկայացնում, պատրաստվել էր, թվերով էր խոսում, ավելի համոզիչ, և ակնկալվում էր, որ քաղաքական մեծամասնությունը պետք է կարողանա համարժեք պատասխան տալ: Բայց քաղաքական մեծամասնությունն ընդհանրապես չփորձեց որևէ պատասխան տալ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ խոսքը թանկացումների, Հարկային օրենսգրքի, հարկային քաղաքականության հարցերից բաղկացած քառօրյայի օրակարգի մասին է: ԱԺ նախկին պատգամավորն ասաց, որ միակ պատասխանը, որը սերտել է քաղաքական մեծամասնությունը, այն է, որ «գիտեք, մենք արմատական լուծումների ենք կողմնակից, իսկ ձեր առաջարկած լուծումները կոսմետիկ են»:

Ռուբեն Հակոբյանը, ներողություն խնդրելով, արձանագրեց, սա ոչ այլ ինչ է, քան «քաղաքական լյումպենիզմ». «Որովհետև այդ նախագծերը գզրոցներում ամիսներ շարունակ ընկած էին: Քաղաքական մեծամասնությո՛ւն, կարող էիք գալ, ասել. «Եղբա՛յր, այ, սրանք իսկապես կոսմետիկ են, տեսեք՝ մենք այս արմատական նախագիծն ենք բերում…»։ Սա պարզ երեսպաշտություն է: Եվ, առհասարակ, ստացում է այնպես, որ միջին թվաբանական պարզ կարողություն ունեցող մարդը տեսնում, հասկանում է, որ իրենց այսպես պահելով՝ իշխանությունն ընդամենը հույսը դրել է իր քաղաքական մեծամասնություն լինելու վրա: Այսինքն՝ կքվեարկեն, կանցկացնեն: Այսինքն՝ իրենք որակը հակադրում են քանակին և քանակին առավելություն են տալիս»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, ըստ Ռուբեն Հակոբյանի, ընդդիմությունն էլ տառապում է նարցիսիզմով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել