Հայտնի ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը ծիծաղել է՝ ի պատասխան հարցի այն մասին, թե արդյոք ենթարկվե՞լ է սեռական ոտնձգությունների։

Դերասանուհին պատմել է վերջին տարիներին կյանքի, տարած կաթվածի և «Հիմնական բնազդ» ֆիլմից հայտնի տեսարանի մասին։ CBS-ի թղթակիցը նրան հարցրել է, թե նրա կյանքում եղե՞լ են իրավիճակներ, որոնցում այս կամ այն կերպ անդրադարձ է եղել սեռական ոտնձգություննրի թեմային։

«Ես այս բիզնեսում եմ արդեն 40 տարի։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսին էր դրությունը, երբ ես սկսել եմ կարիերան 40 տարի առաջ՝ նման արտաքինով։ Ես եկել էի Փենսիլվանիայից՝ միայնակ, առանց որևէ պաշտպանի։ Ես ամեն ինչ տեսել եմ»,-ասել է Շերոն Սթոունը։

Վերջին շրջանում Արևմուտքում բազմաթիվ սկանդալներ են ծագել՝ կապված բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել