Panorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գնաճը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քանի որ դա կարող է խթանել տեղական տնտեսվարողների կողմից գյուղատնտեսական ապրանքատեսակների արտադրության ծավալների մեծացումը։

«Հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով: Սակայն կարևոր է նշել, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային  հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է Ա. Հարությունյանը։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պետնախարարը նշել է, որ բացի նշվածից, Արցախի իշխանությունները տարիներ ի վեր գնաճի հնարավոր բացասական ազդեցության դեմ պայքարելու տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման, հարկային մեղմ քաղաքականության և սոցիալական այլ ծրագրերի իրականացման միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել