Արքայազն Հարին, որ այս տարվա մայիսին կդառնա Մեգան Մարքլի օրինական ամուսինը, արդեն որոշել է զբաղվել «տղաներով հավաքույթի» կազմակերպչական հարցերով և արդեն որոշել է հավաքույթի

Հարին իր ընտրությունը կայացրել է բրիտանական թագավորական ընտանիքում շատ ընդունված շվեյցարական Verbier լեռնադահուկային կուրորտի վրա։ Ինչպես պատմել է արքայազնի ընկերներից մեկը, նա ուզում է ամուրի կյանքին իսկական թեժ հրաժեշտ կազմակերպել։

Արդեն հայտնի է նաև, թե որտեղ կանցնի Մեգան Մարքլի «աղջիկներով» հավաքույթը. նա մտադիր է ընկերուհիների հետ զվարճանալ Կալիֆոռնիայում։ Իսկ հետո ապագա ամուսինները ցանկանում են ևս մեկ երեկույթ կազմակերպել Բրիտանիայում, Հարիի սիրելի պոլո ակումբում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել