Նավթի արդունահանումը Ադրբեջանում 2017 թվականին կազմել է 38,689 միլիոն տոննա, ինչը 5,7%-ով քիչ է, քան 2016-ին։

Այս մասին հունվարի 16-ին հաղորդել է SOCAR-ը։ Ընդ որում՝ հենց SOCAR-ի կողմից արդյունահանված նավթի ծավալը կազմել է 7,427 միլիոն տոննա՝ նախորդ տարվա 7,522 միլիոնի դիմաց։

Մնացած ծավալը բաժին է ընկնում նավթային կոնսորցիումին, որը վերամշակում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթային հանքավայրերի բլոկը, որի հետ «դարի պայմանագիրը» երկարաձգվել է մինչև 2050 թվականը։

Գազի արդյունահանումը երկրում 2017 թվականին կազմել է 28,598 միլիարդ խ/մ, որը 2,6%-ով քիչ է, քան 2016 թվականին։ Կառավարությունը կանխատեսել էր, որ 2017 թվականին նավթի արդյունահանումը կազմելու է 40 միլիոն տ, իսկ գազինը՝ 29,5 միլիարդ խ/մ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել